News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հարավարեւելյան Ասիայի երկրների պաշտպանության նախարարները «լուրջ մտահոգություն» են արտահայտել Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային ծրագրերի մասին եւ կոչ են արել Փհենյանին կատարել իր միջազգային պարտավորությունները, վերսկսել բանակցությունները, հաղորդում է Reuters-ը:

Հարավարեւելյան Ասիայի երկրների Ասոցիացիայի (ASEAN) պաշտպանության նախարարները իրենց համատեղ հայտարարության մեջ ընդգծել են «տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն պահպանելու անհրաժեշտությունը» եւ կոչ են արել «զսպվածություն ցուցաբերել  եւ Կորեական թերակղզում լարվածության թուլացման համար վերականգնել երկխոսությունը»:

Նույն հայտարարության մեջ նախարարները վերահաստատել են «Հարավչինական ծովում նավագնացության եւ թռիչքի անվտանգության ու ազատության» կարեւորությունը:

Նրանք նաեւ պատրաստակամություն են հայտնել միասին պայքարել ահաբեկչության դեմ՝ դատապարտելով Ֆիլիպինների հարավում գտնվող Մարավիում «Մաուտե» խմբի ահաբեկիչների հարձակումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ