News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չեչնիայում Ռոսգվարդիայի աշխատակիցը 4 ծառայակցի է գնդակահարեէ: Հարձակվողը սպանվել է:

«Ինտերֆաքս»-ը հաղորդում է, որ նա կրակ է բացել  Շելկովսկայա գյուղում գտնվող զորանոցում:

Սպանությունը տեղի է ունեցել 16:00-ի սահմաններում: Հարձակվողի անունը չի հաղորդվում: Հայտնի է, որ նա ավագ լեյտենանտի կոչում ուներ: Ինչն է եղել կոնֆլիկտի պատճառը, դեռեւս չի հաղորդվում:

«Բոլոր հանգամանքները ճշտելու համար դեպքի վայր անհապաղ ուղարկվել է Ռոսգվարդիայի կենտրոնական գրասենյակի սպաների խումբը: Հանձնաժողովը պետք է բացահայտի միջադեպի հանգամանքները եւ պատճառները», - նշել են Ռոսգվարդիայի մամուլի ծառայությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ