News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո Անկարայի քաղաքապետ, Թուրքիայի իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության ներկայացուցիչ Մելիխ Գյոքչեքը հայտարարել է հրաժարական տալու որոշման մասին: Այս մասին նա գրել է Twitter-ում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր մենք խոսեցինք նախագահի հետ: Հուսով եմ, որ Անկարայի քաղաքային ժողովը շաբաթ կհավաքվի հերթական նիստի համար, եւ ես հրաժարական կտամ», - գրել է Թուրքիայի մայրաքաղաքի քաղաքապետը:

Գյոքչեքը Անկարայի քաղաքապետ է ընտրվել 1994 թվականից: Նա չորս անգամ վերընտրվել է այդ պաշտոնում:

Թուրքական լրատվամիջոցները քաղաքապետի հրաժարականը պայմանավորում են Էրդողանի կողմից ԱԶԿ շարքերը թարմացնելու քաղաքականության հետ: Ավելի վաղ հրաժարական են ներկայացրել Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը եւ մի քանի թուրքական նահանգների նահանգապետեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ