News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Դանդաղ պատերազմը մեզ ձեռք չի տալիս: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Դիտարկմանը, որ ՀՅԴ-ն առաջարկում է, որ հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին առաջարկի միակողմանի կատարել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները եւ շփման գծում վերահսկող սարքեր տեղադրվեն, Բաղդասարյանը նշեց, որ դա մեզ ձեռնտու տարբերակ է. «Դա նաեւ մի քիչ խնդրահարույց է, քանի որ պետք է լինի երկկողմանի համաձայնություն, բայց մենք այդ առաջարկը նորմալ ենք ընդունում եւ Մինսկի խումբը պետք է դրա պատասխանը տա»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը բացառեց լայնածավալ պատերազմի հավանականությունը. . «Ես գրեթե բացառում եմ լայնածավալ գործողությունները, որովհետեւ Ադրբեջանը գնահատում է իր ուժերը, ձախողված փորձը նրանց համար դաս եղավ: Ես չեմ կարծում, որ այստեղ խնդիրներ կարող են առաջանալ: Այս դանդաղ պատերազմը մեզ ձեռք չի տալիս, ձեռք չի տալիս նաեւ Ադրբեջանի ժողովրդին, բայց այդտեղ կա զուտ իշխանական շահը, Ալիեւի իշխանության շահը, որի համար որեւէ գրոշի արժեք չունեն իր զինվորների կորուստները»:

Հարցին, թե արդյոք հայկական կողմը չպե՞տք է անմիջապես պատասխան տար Ադրբեջանի հերթական սադրանքին, երբ վերջինիս կողմից «Սպայկ» հրթիռներ են կիրառվում, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Բայց մենք խաղաղ բանակցություններով խնդրի կարգավորման ջատագովն ենք: Ինչ վերաբերում է պատասխան գործողություններին, համոզված եղեք, որ մենք պատրաստ ենք եւ թշնամու կողմից ցանկացած ագրեսիա կստանա իր արժանի պատասխանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ