News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


«Պաշտպանության մասին» օրինագծով ՀՀ զինված ուժերի շտաբի պետի նշանակման վերաբերյալ հստակ ձեւակերպում չկա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային Ժողովում օրինագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանին:

«Օրենքում կա հստակեցում, որ գլխավոր շտաբի պետը ինչ-որ ժամկետով նշանակվում է, բայց թե ով է նշանակում՝ չկա: Կա ընդհանուր ձեւակերպում, որ վարչապետը նախագահին առաջարկներ է ներկայացնում բարձրագույն կազմի սպայական նշանակումների վերաբերյալ: Մեզ համար գլխավոր շտաբն ու շտաբի պետը առանձնահատուկ նշանակություն ունեցող պաշտոնյանե՞ր են, թե՞ հերթական պաշտոնյաներ: Չեք կարծո՞ւմ, որ ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ գլխավոր շտաբի այն կառուցվածքն ու փիլիսոփայությունը, որոնք դրված են եւ այժմ այս օրենք է տեղափոխվում, չի արդարացվել: Մեր գլխավոր շտաբի պետերի հասցեին անընդհատ կոռուպցիայի մեղադրանքներ են հնչել, սկանդալային իրավիճակ է ստեղծվել: Չի կարող այնպես լինել, որ զինված ուժերի գլխավոր շտաբի կառավարման սկզբունքների հարցը լինի վարչապետ-պաշտպանության նախարար-շտաբի պետ մեժդուսաբոյչիկի ինչ-որ խնդիր»,-ասաց պատգամավորը:

Ի խպատասխան Կորյուն Նահապետյանը նշեց. «Հեռու եմ այն մտքից, որ օրենքի քննարկման այս փուլում ինստիտուցիոնալ բոլոր հակակշիռները եւ զսպումները ստեղծված են:  Սակայն, քննարկումների միջոցով պետք է ճիշտ լուծումներ գտնել, արեք ձեր առաջարկությունները»,-ասաց նա

Նիկոլ Փաշինյանն էլ տեղից արձագանքեց. «Մեր բոլոր առաջարկները ձեզ համար ճանապարհ են դեպի դժոխք, ինչ առաջարկություններ անենք, եթե մեր գրավոր առաջարկները մերժվում են»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ