News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Տիգրան Հեքեքյանի ղեկավարած՝ Երեւանի քաղաքապետարանի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան վերադարձել է Իսրայելից, որտեղ մասնակցել է խմբերգային արվեստի հայտնիԱբու-Գոշ վոկալ-երգչախմբային փառատոնին։ Աբու-Գոշ փառատոնը շուրջ 30 տարի անց է կացվում համանուն գյուղի եկեղեցում, որի մասնակից երգչախմբերը, վոկալ համույթներն ու մենակատարները ընտրվում են մեծ բծախնդրությամբ։ Մինչեւ «Հայաստանի փոքրիկ երգիչները»՝ որեւէ մանկական երգչախումբ այս փառատոնին մասնակցության հրավեր չէր ստացել։

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 5-15ը տեւած շրջագայության ընթացքում երգչախումբը համերգներով հանդես է եկել նաեւ Իսրայելի Ռեհովոտ, Ակկո, Երուսաղեմ, Նազարեթ, Բեթղեհեմ, Էմեկ-Էֆեր քաղաքներում։ «Հայաստանի փոքրիկ երգիչների» կողմից դասական, հայ եւ արտասահմանյան հոգեւոր, ժամանակակից, ջազային, հրեական ստեղծագործությունների կատարումները մեծ ոգեւորությամբ է ընդունել իսրայելցի հանդիսատես եւ բարձր գնահատականի արժանացել մասնագետների կողմից։

Երգչախումբը այցելել է նաեւ Բեթղեհեմի Ծննդյան տաճարի՝ սրբատեղի դարձած մսուրը եւ մասնակցել Հայ եկեղեցու մատուցած Սուրբ Պատարագին։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ