News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արդարադատության նախարարությունը հերքել է պնդումներն այն մասին, թե ԱՄՆ իշխանությունները իրենց պատվիրակությանը հրաժարվել են վիզաներ տրամադրել:

Reuters-ի հաղորդմամբ՝ նախարարությունում ասել են, որ արդարադատության նախարարության պատվիրակության այցը չեղյալ է հայտարարվել երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի ճգնաժամի պատճառով՝ ընդգծելով, որ վիզաների տրամադրումը չի մերժվել:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ պատվիրակության անդամներին հրաժարվել են վիզաներ տրամադրել:

Հիշեցնենք, որ Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակիցների ձերբակալությունից հետո, ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել էր մուտքի վիզաների տրամադրումը: Աշխատակիցները մեղադրվում են անցյալ ամռանը հեղաշրջման փորձի կազմակերպիչների հետ կապ ունենալու համար:

Թուրքիայի դեսպանատունը որոշել էր նմանապես պատասխանել եւ կասեցրել էր մուտքի վիզաների տրամադրումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ