News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կտրականապես հերքել է տարածված լուրերն այն մասին, թե պարտադիր զինվորական ծառայությունը դառնալու է 3 տարի:

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խորհրդարանում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտնեց, որ հասարակության մեջ ակտիվորեն լուրեր են շրջանառվում, ապա նախարարից հետաքրքրվեց՝ հնարավոր է առհասարակ, որ առաջիկա 5 տարիներին պարտադիր զինվորական ծառայությունը 2-ից դառնա 2,5 կամ 3 տարի:

«Լուրերը, թե պարտադիր զինվորական ծառայությունը կարող է դառնալ 3 տարի, իրականությանը չեն համապատասխանում, այդ լուրերն առաջացել են լայք հավաքող լրատվամիջոցների վերնագիր կազմելու արվեստից, ուղղակի մարդկանց ուշադրությունը գրավելու համար առանց օրենքի նախագծին ծանոթանալու նման հոդվածներ են հրապարակել, վերլուծություններ են արել, շատ ցավալի է դա մեզ համար: Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր է 5 տարվա ընթացքում ժամկետը փոխվի, ասեմ, որ մենք մտադրություն չունենք նման առաջարկ անելու»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ