News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է 40 միլիոն դոլարի չափով՝ քաղաքականության վրա հիմնված վարկը, որի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարության շարունակական ջանքերին` ուղղված հարկաբյուջետային կայունության ամրապնդմանն ու երկրում ֆինանսական շուկաների զարգացմանը:

«Պետական պարտքի արդյունավետ կառավարումն ու զարգացած ֆինանսական շուկաները անհրաժեշտ են Հայաստանի երկարաժամկետ աճի եւ կայուն զարգացման համար», - ասել է Հայաստանում ԱԶԲ-ի մշտական ներկայացուցչության տնօրեն Շեյն Ռոզենթալը: - «Մենք օժանդակում ենք Հայաստանի կառավարությանը՝ իրականացնելու մի շարք բարեփոխումներ թափանցիկության բարձրացման, կառավարման բարելավման եւ երկրում մասնավոր ներդրումների խրախուսման ուղղությամբ, ինչը ավելի շատ աշխատատեղեր կստեղծի»:

«Պետական կառավարման արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագրերը կնպաստեն Հայաստանում ֆինանսական շուկաների ընդլայնմանը եւ կօգնեն կառավարությանը իրականացնել երկրի ֆինանսական հատվածի ֆիսկալ կայունության ամրապնդմանն ուղղված նպատակները: Բարեփոխումների հաջորդական միջոցառումների շնորհիվ ծրագիրը կնպաստի Հայաստանում պետական պարտքի կառավարման արդյունավետության ամրապնդմանը՝ ուժեղացնելու հարկաբյուջետային կարգապահությունը եւ թափանցիկությունը եւ բարձրացնելուպետական արժեթղթերի շուկայի արդյունավետությունը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանա ավելի շատ ապավինել ՀՀ դրամով ներքին փոխառություններին, կառավարության գործունեությունը ֆինանսավորելու համար: Ծրագիրը նաեւ նպատակ ունի խթանելու կորպորատիվ թափանցիկությունը, ինչը կբարելավի ներդրումային միջավայրը եւ կընդլայնի տնտեսության մեջ մասնավոր ներդրումների ծավալը», - ասված է հաղորդագրությունում:

ԱԶԲ-ն Հայաստանի կառավարության հետ համագործակցում է 2005 թվականից եւ առայսօր հաստատել է 1.27 միլիարդ դոլարի 26 վարկ եւ 16.5 միլիոն դոլարի 26 տեխնիկական աջակցության դրամաշնորհ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
Ամենաշատ