News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմ Հայրապետական այցելության շրջանակներում, հոկտեմբերի 26-ի առավոտյան այցելել «Վաչե Մանուկյան» դպրոց եւ հանդիպեց աշակետության հետ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Հայրապետական պատվիրակությանը Միացյալ Նահանգներում միացել էին ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի էկումենիկ կապերի պատասխանատու եւ թեմական նվիրակ Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը: Հանդիպմանը ներկա էին նաեւ բարերարներ տեր եւ տիկին Վաչե եւ Թամար Մանուկյանները, ՀԲԸՄ նախագահ տիար Պերճ Սեդրակյանը եւ հավատացյալ այլ հայորդիներ:

Աշակերտները Վեհափառ Հայրապետին դիմավորեցին Հայրապետական մաղթանքի երգեցողությամբ: Խոսք ասվեց ուսուցիչների անունից, կրթական հաստատության սաները հանդես եկան գեղարվեստական կատարումներով: Վերջում Նորին Սրբությունն իր օրհնությունն ու մաղթանքները փոխանցեց սաներին ու մանկավարժներին եւ դպրոցին նվիրեց խաչքարի մանրակերտ:

Նույն օրը Վեհափառ Հայրապետն այցելեց «Արարատ տուն», որտեղ խնամք է մատուցվում հայ տարեցներին: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց հաստատության Խնամակալ մարմնին, աշխատակիցներին, Հայրապետական օրհնություն ու բարեմաղթանքներ բերեց տարեցներին:

Հայոց Հայրապետը խնամատար հաստատությանը նվիրաբերեց Գեւորգ Սուրենյանցի «Տիրամոր» սրբապատկերի կրկնօրինակը: Այնուհետ Նորին Սրբության ձեռամբ կատարվեց «Արարատ տան» նոր մասնաշենքի հուշաքարի օրհնության արարողությունը:

Երեկոյան Սրբոց Ղեւոնդյանց առաջնորդանիստ մայր եկեղեցում տեղի ունեցավ «Հրաշափառ»-ի արարողություն` ներկայությամբ թեմի հոգեւոր դասի եւ բազմաթիվ հավատացյալների, քույր Եկեղեցիների ներկայացուցիչների եւ պետական այրերի:

Հավատավոր ժողովրդին ուղղված խոսքում Նորին Սրբությունն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները բերեց թեմի հաստատման 90-ամյակի առիթով՝ գնահատելով ամերիկահայության ձեռքբերումներն ու հաջողությունները համայնքի ազգային-եկեղեցական կյանքում:

Վեհափառ Հայրապետը ամերիկաբնակ հայորդիներին մաղթեց Աստծու ամենառատ շնորհներն ու օրհնությունները՝ հորդորելով, որ աստվածահաճո կյանքով, անսպառ եռանդով, ազգային ու հոգեւոր կյանքի բարօրության ու պայծառության տեսլականով շարունակեն եկեղեցաշեն ու ազգօգուտ գործերը:  «Հրաշափառ»-ի արարողությունից հետո հավատացյալները մոտեցան Հայրապետի Աջը համբուրելու եւ Նորին Սրբության օրհնությունը ստանալու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Ամենաշատ