News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ասիական երկրներով իր շրջագայությունն օգտագործել ընդգծելու համար, որ միջուկային զենք ունենալու Հյուսիսային Կորեայի ձգտումները տանում են դեպի փակուղի: Նա մտադիր է կոչ անել երկրներին՝ ուժեղացնել ճնշումները Փհենյանի վրա: Այդ մասին հայտնել է նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմաստերը, փոխանցում է Reuters-ը: 
Նրա խոսքով, Թրամփը հասկանում է, որ խնդրի լուծման համար ժամանակը լրանում է : «Մենք կխնդրենք երկրներին անել ավելին: Նախագահ Թրամփը կոչ կանի երկրներին Փհենյանի նկատմամբ ճնշումները մեծացնել, որպեսզի այդ երկրի ղեկավարությանը համոզենք, որ միջուկային զենքին ձգտելը տանում է փակուղի»:

Թրամփ. Փհենյանի հարցում քաղաքականությունը չաշխատեց

Թրամփ․Եթե Հյուսիսային Կորեան նորից սպառնա ԱՄՆ-ին՝ կբախվի կրակի ու բարկության, որն աշխարհը երբեք չի տեսել

Փհենյան. Թրամփը Կորեական թերակղզում պատերազմի պատրույգ է վառել

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ