Ջավախքում հյուպատոսություն բացելը շտապ չէ: Այս մասին նոյեմբերի 3-ին՝ խորհրդարանական մշտական հանձնաժողովներում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը, հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով ծնունդով Ջավախքից պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին:
«Հայաստանը Թբիլիսիում դեսպանատուն եւ Բաթումիում հյուպատոսություն ունի: Հետեւաբար Ջավախքի հայերը հյուպատոսական ծառայությունների կարիք այդքան չունեն: Մանավանդ, որ Հայաստան մեկնելու համար նրանց վիզա պետք չէ», - ասել է Քոչարյանը: