News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Այսօր բարդ է լավատես լինել թուրք-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ, հաշվի առնելով Էրդողանի կողմից իշխանությունն իր ձեռքում կենտրոնացման ուղղված քայլերը: Այս մասին, Վաշինգտոնում անցած քննարկման ընթացքում նշել է Պետքարտուղարության քաղաքականության մշակման խմբի անդամ գնդապետ Ռիչարդ Օութզենը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Միացյալ Նահանգների համար չափազանց կարեւոր է, որ Թուրքիան լինի ոչ միայն կայուն եւ անվտանգ այլ նաեւ՝ ժողովրդավար եւ արեւմտյան արժեքներով առաջնորդվող»,-ասել է նա:

ԱՄՆ-ին զարմացնում է նաեւ Թուրքիայի իշխանությունների անհասկանալի որոշումը ռուսական արտադրության հակաօդային S-300 կամ S-400 համակարգեր գնելու վերաբերյալ, նշեց քննարկման մեկ այլ մասնակից, պաշտոնաթող ամերիկյան գեներալ Մարք Քիմմիթը. «ՆԱՏՕ-ն ստիպված է լինելու այդ դեպքում բազմաթիվ սահմանափակումներ մտցնել Թուրքիայի հետ հետախուզական եւ այլ տեղեկատվության փոխանակման վրա»:

Գեներալ Քիմմիթի խոսքով, ռուսական զենք գնելու Թուրքիայի քաղաքական դրդապատճառները պարզ են, սակայն, այդ որոշումն իրականում ավելի է բարդացնելու ՆԱՏՕ-ի աշխատանքը եւ վնասելու է առաջին հերթին հենց Թուրքիային:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ