News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իսրայելի զինվորականները արտասահմանյան 7 պատվիրակությունների հետ նոյեմբերի 5-ին երկրի պատմության մեջ ամենախոշոր ավիացիոն  զորավարժություններն են սկսում, հաղորդում է «Ռամբլեր»-ը՝ վկայակոչելով բանակի մամուլի ծառայությանը:

Գերմանիայի, Հունաստանի, Հնդկաստանի, Իտալիայի, Լեհաստանի, ԱՄՆ, Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները պետք է մասնակցեն «Երկնագույն կրակ»  զորաշարժին, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 16-ը:

«Սա ամենանխոշոր ավիացիոն զորավարժություններն են, որոնք երբեւէ անցկացվել են Իսրայելում: Դրանք մեծ նշանակություն ունեն Իսրայելի ռազմաօդային ուժերի համար, բանակի եւ Իսրայել պետության համար», — նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ արտասահմանյան պատվիարկությունները ժամանում են իրենց ինքնաթիռներով եւ կտեղեկայվեն  «Ուվդա» ավիաբազայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ