News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին ձեռնտու չէ Թուրքիայում եւ Իրանում իրավիճակի ապակայունացումը: Նոյեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Փորձագետի կարծիքով՝ դա կարող է Ռուսաստանին ուղղակի հարված հասցնել: «Այս տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման դեպքում տասնյակ միլիոնավոր մարդկանց հոսքը կհորդա Միջին Ասիա, Հարավային Կովկաս, իսկ այդտեղից արդեն Հյուսիսային Կովկաս եւ Ռուսաստան»,- պարզաբանեց Մանուչարյանը՝ հավելելով, որ սա կհանգեցնի հոսքի էլ ավելի ուժգնացման եւ իրավիճակի բարդացման:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամը միաժամանակ նշեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված չէ Թուրքիայում, Իրանում եւ Ռուսաստանում իրավիճակի ապակայունացմամբ, քանի որ մտադիր է ավելի շատ ուշադրություն դարձնել իր երկրի ներքին խնդրներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ