News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում այցի ընթացում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավատարիմ է մնացել ամերիկյան համբուրգերներին՝ հրաժարվելով ճապոնական խոհանոց փորձել, հաղորդում է Independent-ը:

Վարչապետ Սինձո Աբեի հետ ճաշի ժամանակ Թրամփը չի ճաշակել ճապոնական լապշա, տեմպուրա, սուշի: Դրա փոխարեն նախագահը նախընտրել է ամերիկյան մսից ամբողջությամբ տապակված համբուրգեր:

Այցի առաջին օրը Թրամփը գոլֆ է խաղացել Աբեի եւ պրոֆեսիոնալ խաղացող Խիդեկի Մացույամայի հետ:

Համաձայն «Մոռացված մագնատ. Դոնալդ. Ջ. Թրամփի բազմաթիվ կյանքերը» գրքի՝ 1990 թվականին Ճապոնիա կատարած այցի ժամանակ Թրամփն ասել է, որ չի ուտելու «գրողի տարած հում ձուկը» եւ դրա փոխարեն McDonald-ի համբուրգերներ է կերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ