News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, Էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի եւ նրա եղբոր անունները եւս հայտնվել են Լրագրողական հետաքննության միջազգային կոնսորցիումի նոր հրապարակած Paradise papers թղթապանակում։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Մալթայի օֆշորային գոտում գործող Frocks International Trading Ltd-ում գրանցված են Ալբայրաքի եւ Թուրքիայում նրանց ղեկավարած Çalık holding–ի մի շարք աշխատակիցների անուններ։

Նշվում է, որ Frocks International Trading Ltd-ը հիմնադրվել է 2003–ին եւ մինչեւ 2009–ը ակտիվ գործունեություն է ծավալել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի վարչապետի որդիների անուններով Մալթայի օֆշորային գոտում եւս ընկերություններ են գրանցված։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ