News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 8-9-ը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ ծովային ճանապարհների եւ կապի գծերի պաշտպանության ամրապնդման հարցը: Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է նախարարների հանդիպման նախաշեմին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հրամանատարություն կունենանք ատլանտյան տարածաշրջանի համար, որը կապահովի ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ կապի ծովային գծի պաշտպանությունը»,- ասել է նա:

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ «սա անչափ կարեւոր է տրանսատլանտյան միության համար»: «Մենք պետք է հնարավորություն ունենանք զորքերն Ատլանտյան օվկիանոսով Հյուսիսային Ամերիկայից Եվրոպա տեղափոխելու համար: Սա պետք է ներառի նաեւ հրամանատարությունը, որը պատասխանատու է Եվրոպայում զորքերի տեղափոխման համար»:

Գլխավոր քարտուղարը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն Եվրոպայի վերգետնյա տրանսպորտային ենթակառուցվածքների, այդ թվում՝ կամուրջների եւ ճանապարհների համար մարտական պահանջերի լրակազմ է պատրաստում: «Նախարարները կքննարկեն Եվրոպայի վերգետնյա տրանսպորտային ենթակառուցվածքների, այդ թվում՝ կամուրջների, թունելների եւ ճանապարհների համար մարտական պահանջերի լրակազմը, որոնք պետք է ապահովեն մեր ամենածանր ռազմական մեքենաների անցումը»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները նաեւ կքննարկեն Եվրոպայում դաշինքի հրամանատարական կառույցի ընդլայնման հարցը: «Նախարարները կհաստատեն գործողությունների ծրագիրը: Դրա մեջ կմտնի նոր հրամանատարությունը, որը կիրականացնի Եվրոպայում զորքերի եւ միջոցների տեղափոխումը»,- ասել է նա:

Ստոլտենբերգը հավելել է, որ կիբերպաշտպանությունը կդառնա ՆԱՏՕ-ի հրամանատարական կառույցների հզորացման միջոցառումների անբաժանելի մասը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամները պետք է կիբերհարձակումներին արձագանքելու հնարավորություն ունենան: «Մեր երկրները պետք է այս սպառնալիքները զսպելու եւ դրանցից պաշտպանվելու ունակ լինեն: Մենք ամրապնդում ենք մեր պոտենցիալը, բայց նաեւ ՆԱՏՕ-ի անդամներին օգնում ենք պաշտպանել իենց ցանցերը»,- նշել է նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ «այս տարի 60 տոկոսով ավելացել են ՆԱՏՕ-ի ցանցի վրա հարձակումները»: «Սա այն սպառնալիքն է, որին պետք է լուրջ վերաբերվել: Մենք փորձի փոխանակում ենք կատարում, առաջավոր փորձի կենտրոններ ենք հիմնում եւ ավելի շատ ենք վարժանքներ անցկացնում»,- հայտնել է Ստոլտենբերգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ