News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի պաշտոնական ներկայացուցիչ Էլինա Մազուր ռուսական Առաջին ալիքի «Իրականում» ծրագրի հյուրն է դարձել։ Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ կնոջ ընկերուհին եւ վստահված անձը փորձել է պատասխանել թատերական զույգի ընտանեկան եւ տնտեսական կյանքի մասին խորամանկ հարցերին, հայտնում է «Ռամբլեր Նովոստի»–ն։

Հարցին, թե արդյոք ինքը կապեր է ունեցել կազմակերպված հանցագործության հետ, Մազուրը բացասական պատասխան է տվել։ Սակայն ստի դետեկտորը ցույց է տվել, որ նա այդ պահին սուտ է խոսում։

Բացի այդ, եթե հավատանք սարքին, Մազուրը Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ շփումներում խարդախ շահեր է հետապնդել, որոնք միայն աշխատավարձին չէին վերաբերում։ Հարցին, թե Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ կինը նրան սիրում էր որպես տղամարդու, Մազուրը հրաժարվել է պատասխանել։ Սակայն նախնական փորձարկումների փուլում, ինչպես պատմել է փորձագետը, նա բացասական պատասխան էր տվել։

«Վիտալինան Ջիգարխանյանի հետ հարաբերությունները ի ցույց էր դնում այդ թվում նաեւ մերկանտիլիստակա՞ն նպատակներով»,– պատին է սեղմել Էլինա Մազուրին փորձագետը։ «Ոչ»,– պատասխանել է նա։ «Սուտ է»,– ասել է հարցազրուցավարը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին նշանակված է 82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանի եւ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի ամուսնալուծության օրը։  Ընդ որում, նրա երիտասարդ կինը չի պատրաստվում ներկա գտնվել գործընթացին։ Նրա շահերը ներկայացնելու է հենց Էլինա Մազուրը։

Ընդ որում, Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան վստահ է, որ սկանդալի եւ ամուսնու որոշման հետեւում կանգնած են չարակամ մարդիկ։ «Ես նրա հետ երբեք կոնֆլիկտ չեմ ունեցել։ Դա բացարձակապես արհեստականորեն ստեղծված իրավիճակ է»,– ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ