News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Պեկին այցի ընթացքում Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրված առեւտրային համաձայնագրերի գումարը կարող է հասնել 280 մլրդ դոլարի, հայտնում է South China Morning Post պարբերականը՝ վկայակոչելով համապատասխան փաստաթղթերին ծանոթ աղբյուրներին: 

Նախօրեին հայտնի է դարձել, որ Թրամփի այցի շրջանակում ամերիկյան եւ չինական ընկերություններն արդեն 9 մլրդ դոլար ընդհանուր արժեքով մի շարք համաձայնագրեր են ստորագրել https://news.am/arm/news/419928.html, սակայն պարբերականը նշում է, որ սա իսկապես խոշոր համաձայնագրերի ստորագրման միայն նախաբանն էր:

Եթե պարբերականի աղբյուրների տեղեկությունները հաստատվեն, ապա Թրամփի այցը Չինաստան ամերիկյան եւ չինական բիզնեսի համար կդառնա ամենաարդյունավետ պաշտոնական այցերից մեկը:

Նշվում է, որ ամենախոշոր համաձայնագրերից մեկը կարող է դառնալ չինական խոշոր պետական կորպորացիա China Petroleum and Chemical Corp.-ի եւ Ալյասկայում բնական գազի հանքավայրերի հետազոտության ամերիկյան կողմի միջեւ գործարքը: Ըստ որում՝ չինական նեդրումային հիմնադրամ China Investment Corp.-ը կարող է այս նախագծին ֆինանսական աջակցություն ցույց տալ: Հնարավոր է՝ որպես ներդրող հանդես գա նաեւ Չինաստանի պետական բանկը՝ Bank of China-ն:

Էներգետիկայի ոլորտում եւս մեկ համաձայնագիր կարող է լինել China National Petroleum Corp.-ի եւ Cheniere Energy-ի միջեւ հեղուկ բնական գազի «մատակարարման երկարաժամկետ պայմանագիրը»:

Աղբյուրները միաժամանակ հայտնել են, որ բջջային հեռախոսների չինական խոշոր արտադրողները եւ հավաքող Xiaomi-ն ու Vivo-ն ամերիկյան Qualcomm ընկերության արտադրանքը գնելու համաձայնագիր կստորագրեն, որը բջջային սարքերի համար չիփեր է արտադրում:

Դրանից զատ, նշվում է հինգշաբթի ստորագրման պատրաստվող Boeing օդանավեր գնելու եւ Չինաստան Tesla ավտոմեքենաներ ներմուծելու գործարքների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ