News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սառը պատերազմի ավարտից հետո առաջին անգամ ՆԱՏՕ-ն նոր հրամանատարական կառույցներ է ստեղծում Եվրոպայում։ Այս մասին ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է The Independent-ը։

Մասնավորապես, ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են ստեղծել 2 նոր հրամանատարական կենտրոն։ Դրանցից մեկը կհամակարգի Եվրոպայում զորքերի տեղակայումը, իսկ մյուսը կկենտրոնանա Ատլանտիկայում ռազմածովային ուժերի գործողությունների վրա։

Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն շարունակում է հարմարվել 21-րդ դարի իրողություններին։ «Մեր թիմային  կառուցվածքը դաշինքի հիմքն է։ Այն զարգացել է տասնամյակներ շարունակ՝ արտահայտելով անվտանգության փոփոխվող պայմանները»,- հավելել է գխավոր քարտուղարը։ Այդպիսով՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի հրամանատարական կենտրոններեի թիվը 7-ից կհասցնի 9-ի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Մեր կատարած աշխատանքն Ուկրաինային դնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհին...
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Մասնակիցները Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին կարծիքներ կփոխանակեն...
Ամենաշատ