ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների մակարդակով մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկի, մասնավորապես, Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու հարցը։ Դրա մասին հայտնել է դաշինքի մամուլի ծառայությունը։
Առաջին նիստին պաշտպանության նախարարները Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի ձևաչափով կքննարկեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի, տեղում իրավիճակի, ՆԱՏՕ-ի և նրա դաշնակից երկրների կողմից Ուկրաինային հետագա աջակցության, Հյուսիսատլանտյան դաշինքի համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր:
Մասնակիցները Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին կարծիքներ կփոխանակեն և կնախապատրաստվեն հուլիսին Վաշինգտոնում անցկացվելիք գագաթնաժողովին։
Նիստը վարելու է Ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբերտ Բաուերը։ Հանդիպումներին կմասնակցի նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։