News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության  միջեւ ավտոմոբիլային տրանսպորտով  միջպետական փոխադրումները կանոնակարգելու նպատակով 2017թ. հոկտեմբերին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ստորագրվել է «Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին»  նոր համաձայնագիր։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Այն նպատակ ունի կանոնակարգելու երկու երկրների միջեւ միջպետական կանոնավոր եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները եւ բեռնափոխադրումները։

Ըստ համաձայնագրի՝ ԱՊՀ անդամ երկրների միջեւ տրանսպորտային անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես կանոնավոր, այնպես էլ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրողները պարտավոր են տեղեկատվական օպերատորների հետ կնքել համաձայնագիր, ըստ որի՝ մինչեւ երթը սկսելը պետք է տրամադրեն տրանսպորտային միջոցի անձնակազմի եւ ուղեւորների անվանացուցակը: Հակառակ դեպքում հնարավորություն չեն ունենա հատել տվյալ երկրի սահմանը:

Պայմանագրի համաձայն՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումները պետք է իրականացվեն բացառապես երկու երկրների լիազոր մարմինների կողմից հաստատված փաստաթղթերով (չվացուցակի, երթուղու սխեմայի, փոխադրավարձի վերաբերյալ) թույլտվությունների բնօրինակների հիման վրա։

Երկու երկրների օրենսդրության համաձայն՝ կանոնավոր ուղեւորափոխադրումները պետք է իրականացվեն միայն ավտոկայարաններից։ Լիազոր մարմինների կողմից թույլտվություններ կտրամադրվեն այն փոխադրողներին, որոնք ավտոկայարանների հետ կունենան սպասարկման պայմանագրեր։

Փաստաթղթով սահմանվում է նաեւ Հայաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու կարգը։ Ըստ այդմ՝ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները կիրականացվեն  միայն լիազոր մարմնի կողմից տրված թույլտվությունների հիման վրա։

ՌԴ եւ հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր փոխադրումներ կատարելու թույլտվություն ստանալու համար փոխադրողները պետք է  դիմեն ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն։

Թույլտվություն տրամադրելու համար պարտադիր պայման է սահմանվում, որ տվյալ փոխադրումը լինի զբոսաշրջային կամ որեւէ այլ նպատակով եւ չկրի կանոնավոր բնույթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, պատրաստ եմ նորից կրկնել. Ալեն Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասին
Եթե որոշ երկրներում իշխանությունները չեն ներկայացնում ժողովրդին, դա իրենց խնդիրն է, իրենց պատկերացումներն այդպիսին են...
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը...
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Ամենաշատ