News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության մասին առկա աղքատիկ տվյալները հնարավորություն չեն տալիս հստակեցնել այդ ոլորտում ստեղծված ամբողջական պատկերը։ Մասնավորապես այսօր շատ ակտուալ անասնաբուծության թեմայի մասով։

2015-ին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն ավելացել էր 12․9 հազար գլխով, կամ 1․9 տոկոսով։ Աճն աննշան էր, բայցեւայնպես ավելի լավ , քան կրճատումը, ինչն էլ հենց տեղի էր ունեցել հաջորդ տարին։

2016-ին խոշոր եղջերավոր անասունների (ԽԵԱ) քանակը կրճատվեց 45․7 հազար գլխով կամ 6․5 տոկոսով։ ԽԵԱ գլխաքանակի այդ կրճատումը, ինչպես տեսնում ենք, լրիվ զրոյացրել էր նախորդ տարվա աճը։ Ուշագրավ է, որ կովերի գլխաքանակը կրճատվել է 22․6 հազարով կամ 7․1 տոկոսով։

Նախ նշենք , որ անցած տարվա ընթացքում մեր երկիր է ներկրվել 0․5 հազարից էլ քիչ խոշոր եղջերավոր անասուն։ Իսկ ահա արտահանումը կազմել է 1․5 հազար գլուխ։ Ընդ որում ուշագրավ է, որ 2015-ի համեմատ այդ ցուցանիշը 2․1 անգամ կրճատվել է։ Այսպիսով, անցած տարվա ներմուծում- արտահանում սալդոն խոշոր եղջերավոր անասունների մասով  բացասական է եղել ու կազմել մոտ 1 հազար գլուխ։ Այս թիվը կհանենք 45․7 հազար գլուխ կզմող վերոնշյալ կրճատումից։

Իսկ ո՞ւր են անհետացել մնացած 44․7 գլուխ անասունները։ Նկատենք , որ օրացույցային տարվա ընթացքում մորթի համար սպանդանոց են ուղարկվում նաեւ տվյալ տարվա ծնված հորթերը։ Սակայն այդ թիվը չի անդրադառնում ԽԵԱ քանակի վրա օրացույցային տարվա սկզբի ու տարեվերջի դրությամբ։ Այնպես որ պետք է հաշվի առնել նաեւ այդ ոչ պակաս կարեւոր հանգամանքը։

Տնտեսվարող ֆերմերը, որպես կանոն, կովին մորթի է ուղարկում միայն հատուկ դեպքերում։ Անասնաբույծները իրացման են ուղարկում միայն «ջահել» խոշոր եղջերավոր անասուններին։ Այնպես որ կովերի գլխաքանակի կրճատումն անցած տարի կարելի է բավականին հետաքիքիր փաստ համարել։

Ինչպես գիտեք, ընթացիկ տարում ԽԵԱ արտահանումը նկատելիորեն աճել է։ Դատելով կովերի գլխաքանակի կրճատումից՝ արտահանողները «շրջանառոթյան» մեջ են վերցրել նաեւ կովերին։ Դե իսկ ֆերմերները, աղքատության պատճառով, ստիպված են գնալ այդ քայլին։ Առավել եւս, երբ կենդանի անասունների գնորդ կա։ Հասկանալի է, որ այդ պրակտիկան շատ բացասական հետեւանքներ է ունենալու մեր երկրում ԽԵԱ գլխաքանակի վերարտադրության ու ավելացման համար ։ Ըստ էության, հարցականի տակ է դրվում հայրենական ոլորտի ապագան։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ