News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մտադիր է ուժեղացնել համագործակցությունը Չինաստանի հետ Հյուսիսային Կորեայի խնդրի շուրջ: Այդ մասին Ճապոնիայի կառավարության ղեկավարը հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ բանակցությունների ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես կցանկանայի Կորեայի խնդրի շուրջ առավել խորացնել համագործակցությունը», -  նշել է նա: Աբեն նաեւ ընդգծել է, որ հույս է տածում, թե Պեկինը կհամագործակցի ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝Փհենյանի նկատմամբ պատժամիջոցներին հետեւելու հարցում:

Կորեական թերակղզու լարվածությունը պահպանվում է Հյուսիսային Կորեայի հրթիռամիջուկային ծրագրի զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանում ԱՄՆ եւ իր համախոհների ռազմական մանեւրների պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ