News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանում նոյեմբերի 10-ին, ժամը 18։30-ի սահմանում ավտովթար է տեղի ունեցել, որին հաջորդել է ծեծկռտուքը:Երեւանի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 18 հասցեի մոտ բախվել են Երեւան քաղաքի Բաղյան փողոցի բնակիչ՝ 28-ամյա Վարդան Մարտիրոսյանի վարած Nissan Tiida մակնիշի 10 XG 010 համարանիշի եւ Երեւան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ՝ 47-ամյա Արայիկ Գոջաբաշյանի վարած Suzuki SX4 մակնիշի 34 MC 398 համարանիշի ավտոմեքենաները։

shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարից հետո տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Ա. Գոջաբաշյանը դիտավորությամբ կոտրել է Վ. Մարտիրոսյանի iPhone 5 տեսակի բջջային հեռախոսը, ինչի հետեւանքով Վ. Մարտիրոսյանին պատճառել է 150 հազար դրամի նյութական վնաս։ Այդ ամենից հետո Ա. Գոջաբաշյանը ձեռքերով ու մետաղական շղթայով հարվածել է Վ. Մարտիրոսյանի եղբոր՝ Մոլդովական փողոցի բնակիչ՝ 37-ամյա Դավիթ Մարտիրոսյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետեւանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ։

Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Վ. Մարտիրոսյանն աշխատում է «Բիլայն» ՓԲԸ-ում՝ ավագ ճարտարագետ, Ա. Գոջաբաշյանն աշխատում է «Ար-Գո» ՍՊԸ-ում՝ տնօրեն, իսկ Դ. Մարտիրոսյանը աշխատում է «Ալեքս հոլդինգ ՍՊԸ-ի մարկետինգի բաժնի ղեկավար։ Վ. եւ Դ. Մարտիրոսյանները հրաժարվել են կատարվածի մասին բացատրություն տալուց։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ