News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Անգլիայի Իփսվիչե քաղաքի տարրական դպրոցներից մեկի ղեկավարությունը երեխաներին ստիպում է փոոցում խաղալ նույնիսկ անձրեւին, ինչն առաջացրել է ծնողներից մի քանիսի բողոքը, հայտնում է The Telegraph-ը:

Խոսքն, այսպես կոչված, թաց խաղերի քաղաքականության մասին է, որը վերջերս մտցվել է Paradigm Trust դպրոցում: Դպրոցի տնօրեն Բեն Քարթերի խոսքով՝ անձրեւի տակ խաղերը երեխայի զարգացման նորմալն մասն են:

Սակայն ոչ բոլոր ծնողներն են պատրաստ նրա հետ համաձայնել:

«Նրանց ստիպել են զբոսնել նույնիսկ տեղատարափ անձրեւի տակ: Ես նույնիսկ շանն այդպիսի եղանակին դուրս չէի թողնի: Նրանք թրջված եւ սառած են եղել ամբողջ օրը»,- հայտարարել է աշակերտներից մեկի մայրը:

Մեկ ուրիշ կին Facebook-ում նշել է, որ ոչ մի առարկություն չունի մեղմ անձրեւի տակ զբոսանքի դեմ, բայց երբ երեխաներին փողոց են քշում հեղեղի տակ, ծնողները «սկսում են զայրանալ»:

Դպրոցի տնօրենը ծնողներից ներողություն է խնդրել միայն այն պատճառով, որ ոչ բոլորին է զգուշացրել կանոնների մեջ կատարված փոփոխությունների մասին: Նա նրանց կոչ  է արել երեխաներին դպրոց ուղարկել «համապատասխան կոշիկով եւ ձմեռային վերարկուով կամ բաճկոնով»:

«Ի տարբերություն նախորդ սերնդի՝ ժամանակակից երեխաները շատ ժամանակ են անցկացնում կենտրոնանալով էկրանին եւ տանից դուրս չգալով: Շատերը նստակյաց կենսակերպ են վարում»,- նշել է նա՝ հավաստիացնելով, որ «անբարենպաստ եղանակի դեպքում» երեխաներին շենքի ներսում խաղալու հնարավորություն կտան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ