News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ստամբուլի օդանավակայանում օրեր առաջ ձերբակալված քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավոր Օսման Բայդեմիրը ազատ է արձակվել։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ տարիներ առաջ Նովրուզի տոնակատարության ժամանակ արած մի հայտարարության պատճառով դատախազության հրահանգով ոստիկանները ձերբակալել էին Օսման Բայդեմիրին։

Նրան տեղափոխել են Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 6-րդ դատարան։ Սակայն դատարանը Բայդեմիրին լսելուց հետո ազատ արձակման որոշում է կայացրել։

Նշենք, որ Օսման Բայդեմիրը Դիարբեքիրի քաղաքապետ հանդիսացած տարիներին Ցեղասպանությանը քրդերի մասնակցության համար ներողություն է խնդրել հայերից, վերանորոգել է հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին եւ հայկական մշակույթի տարածման համար քայլեր իրականացրել։

Օսման Բայդեմիրը 2014-ին այցելել է Հայաստան եւ ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ