News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանը հյուսիսից շրջափակելու փորձ է արվում: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի փոստանջյանը:

Հայտարարությունում ասվում է.

«2017 թվականի նոյեմբերի 12-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներն աշխատանքային այցի շրջանակներում՝ Ախալքալաքի տոնի առիթով, եղել են Ջավախքում:

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի արարողության եւ քաղաքի օրվան նվիրված տոնի ոգեշնչող եւ դրական լիցքեր հաղորդող միջոցառման հետ մեկտեղ, ականատեսն ենք եղել Ջավախքի թուրքական էքսպանսիայի գործնական քայլերին:

Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգծի շինարարության ավարտ եւ շահագործման սկիզբ:

Ախալքալաքում խաղատների ու հասարակաց տների ցայտուն առկայություն, որոնք հիմնականում սպասարկում են Թուրքիայի քաղաքացիներին:

Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը շահագործելու համար շուրջ 6  հազար Թուրքիայի քաղաքացիներ հանդիսացող ադրբեջանցիների ընտանիքների  համար  ավանների կառուցում: 

Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգծի շինարարության ծրագիրն ունի արդեն 10 տարուց ավելի վաղեմություն, սակայն այն թույլ չտալու  ուղղությամբ մեր ազգային պետականությունը որեւէ քայլ չի ձեռնարկել` ուղղակի այն մատնել է հանցավոր լռության:

Թուրքական այս ծրագիրը շրջանցեց Ռուսաստանը եւ կրկին փորձում է շրջափակել Հայաստանը: Այս դեպքում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, եթե նրանք իրականում գործադրվեին, ապա ազգային շահի հետապնդման տեսանկյունից լուրջ գործոն կարող էին դառնալ:

Այս երկաթուղու կառուցման ծախսերը կատարել են միայն Ադրբեջանն ու Թուրքիան: Ոչ արեւմտյան ներդրումային բանկերը, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, ոչ էլ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ), կամ Չինաստանի որեւէ արեւելյան ներդրումային կազմակերպություն, ինչպիսին օրինակ Ասիական ենթակառուցվածքների ներդրումային բանկն է  (AIIB), մասնակցություն չեն ունեցել այս ծրագրում: Արեւմտյան ներդրումային բանկերը փաստարկել են, որ ավելի լավ տարբերակ կլինի` «վերակառուցել հին երթուղին Հայաստանի միջոցով»:

Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծն առաջին հերթին քաղաքական ծրագիր է, որը տնտեսական բաղադրիչի քողարկման ներքո ենթադրում է Ջավախքի հայաթափում, ինչպես դա տեղի ունեցավ  Նախիջեւանում:

Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը կարճաժամկետ եկամուտների տեսանկյունից  դրական ազդեցություն ունի Վրաստանի համար, սակայն երկարաժամկետ տեսանկյունից այն կարող է դառնալ լուրջ սպառնալիք բազմազգ Վրաստանի համար: Ջավախքը տվյալ ծրագրերի իրականացման միջոցով վերածվելու է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունեցող հենակետի։

Այսօր արդեն ակնհայտ է թուրքերի ֆիզիկական  ներկայությունը Ջավախքում եւ հայերի դուրս մղումը տնտեսական գործընթացներից, որը հետագայում կարող է հանգեցնել  նաեւ Ջավախքի հայաթափմանը:

Այս ծրագիրը ոչ թե տարածաշրջանի տնտեսական ինտեգրմանը   միտված ծրագիր է, այլ ընդհակառակը, նպաստելու է  տարածաշրջանի մեկուսացման եւ անվտանգության երաշխիքների թուլացմանը:

Շատ կարեւոր է, որ Վրաստանը եւ հայկական պետականությունը ջանքեր գործադրեն, որպեսզի թուրք-ադրբեջանական աշխատուժը չմտնի Ջավախք:

Թուրք-Ադրբեջանական էքսպանսիան նորություն չէ ոչ մի հայի համար, սակայն ցավալի է, որ հայկական պետականության դիվանագիտական լծակների հանցավոր անգործության հետեւանքով այն դարձրել են եւ շարունակում են դարձնել մատչելի եւ իրագործելի թուրք-ադրբեջանական ծրագրերի համար: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է հայկական պետականության լռությունը ջավախահայության իրավունքների ոտնահարման վերաբերյալ եւ կոչ է անում դիվանագիտական լծակների գործադրմամբ վերականգնել ջավախահայության իրավուքները:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ