News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Շառլ Ազնավուրը Առաջին ալիքի թղթակցին պատմել է իր մանկության, ընտանեկան կյանքի մասին եւ նրան համերգի հրավիրել։ Ֆրանսիացի շանսոնիեն եկող տարվա գարնանը ելույթ կունենա Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում։

Պարզվում է, որ Շառլ Ազնավուրի ծնողները ռուսերեն էին խոսում, երբ չէին ցանկանում, որ երեխաներն իրենց հասկանային։ Իսկ պապիկը խոհարար էր, ում շնորհիվ Փարիզը ճանաչեց ռուսական խոհանոցը։ «Մենք Փարիզում ռեստորան ունեինք՝ «Կովկաս» էր կոչվում,– հիշում է Ազնավուրը։– Ես վատագույն քննադատն եմ։ Եթե բորշչը ինձ դուր չի գալիս, այն համը չունի, ինչպես իմ պապն էր պատրաստում, ուրեմն խոհարարի մոտ չի ստացվել»։

Արտիստը նշում է, որ քիչ է ուտում, չի խմում եւ չի ծխում, սակայն սննդակարգից չի բացառել շաքարը եւ աղը, ինչպես նաեւ յուղոտ մթերքը։ «Այն ամենն, ինչ արգելված է, ես անում եմ»,– ասել է նա։

Շառլ Ազնավուրը հայտնել է, թե որն է իր ընտանեկան երջանկության գաղտնիքը։ Արդեն 50 տարի է՝ նա երջանիկ ամուսնացած է եւ վստահ, որ եթե ամուսինները տարբեր են, դա լավ է։ «Ես էներգիայով լի եմ, իսկ կինս հանդարտ է։ Երբ ես պոռթկում եմ, նա կարողանում է ինձ հանգստացնել»,– ասում է նա։

Ելույթն ամփոփելիս երգիչը բոլորին հրավիրել է իր համերգներին, որոնք կայանալու են եկող տարի Մոսկվայում եւ Սանտ Պետերբուրգում։ Նրանք, ովքեր գրանցվել են Շառլ Ազնավուրի բարեգործական հիմնադրամում, շանս կունենան շահել 2 տոմս, իսկ հետո կուլիսներում շփվել մաեստրոյի հետ։

Շառլ Ազնավուրը հայտարարել է, որ արդեն պատրաստվում է ելույթին եւ վերհիշում է ռուսական երգերը, որպեսզի ուրախացնի Ռուսաստանում իր երկրպագուներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ