News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին այսօր ճեպազրույցի ժամանակ  ներկայացրել է կառավարությունում նախատեսված կառուցվածքային փոփոխությունները: Կվիրիկաշվիին նշել է, որ այն մարդիկ, որոնք կառավարությունը լքել են, մնում են կառավարական թիմի անդամներ, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:

«Մեր երկրում մեր կառավարության պայմաններում անցկացված հերթական ժողովրդավարական ընտրությունները մեզ մանդատ են տվել շարունակելու մեր ընտրած քաղաքականությունը եւ ավելին՝ փոփոխություններ իրականացնելու բնակչության բարեկեցության եւ երկրի արագ զարգացման համար»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին: Նրա խոսքով՝ փոփոխությունները կոչված են էլ ավելի ճկուն եւ գործուն պետական կառավարում ստեղծելուն:

Փոփոխությունների արդյունքում կկրճատվեն էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները, ինչպես նաեւ եվրաինտեգրացիայի պետական նախարարի ապարատը:

Կառավարությունը կլքեն կրթության նախարար Ալեքսանդր Ջեջելավան, ՆԳ նախարար Գեորգի Մղեբրիշվիլին, եվրաինտեգրացիայի հարցերով պետնախարար Վիկտոր Դոլիձեն, սպորտի նախարար Տարիել Խեչիկաշվիլին, շրջակա միջավայրի պահպանության նախարար Գիգլա Ագուլաշվիլին:

Կառավարությունում 2 նոր դեմքեր կհայտնվեն՝ Միխայիլ Չխենկելին, ով առաջադրված է կրթության նախարարի պաշտոնում, եւ Մամուկա Բախտաձեն՝ որպես ֆինանսների նախարար:

Չի հաստատվել նախօրեին տարածված տեղեկությունը, թե վերացվելու է պատիժների կատարման եւ պրոբացիայի նախարարությունը, որը ղեկավարում է Կախա Կախիշվիլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ