News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Չինաստան կատարած այցը իսկապես արդյունավետ էր, եւ առաջին հերթին այն պատճառով, որ դեմ առ դեմ շփումը երկու երկրների ղեկավարների միջեւ հարաբերությունների եւ փոխադարձ վստահության հաստատման առավել հարմար միջոցն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հասարակական գիտությունների չինական ակադեմիայի Համաշխարհային տնտեսագիտության եւ քաղաքականության ինստիտուտի (IWEP) ավագ գիտաշխատող, Սյու Լին:

Նա չի կիսում որոշ արեւմտյան փորձագետների կարծքիները, որոնք կասկածում են, որ Թրամփը Չինաստան կատարած այցի ժամանակ նշանակալի առաջընթացի է կարողացել հասնել:

«Այս հանդիպումն իսկապես արդյուանավետ էր: Առաջին հերթին այն պատճառով, որ դեմ առ դեմ շփումը երկու երկրների ղեկավարների միջեւ հարաբերությունների եւ փոխադարձ վստահության հաստատման առավել հարմար միջոցն է: Ինչպես նաեւ մեծ իշխանության քաղաքականության մեջ ավելի մեծ նշանակություն է ստանում: Երկրորդ՝ այս այցը Չինաստանի եւ ԱՄՆ միջեւ 253,5 միլիարդ դոլարի չափով նոր առեւտրային ռեկորդ է սահմանել: Երրորդ՝ Չինաստանը եւ Միացյալ Նահանգները համաձայնել են ընդլայնել բնական գազի առեւտուրը: Բացի այդ, նոյեմբերի 10-ին Չինաստանի ֆինանսների նախարարությունը հաստատել է, որ Չինաստանը բանկային ոլորտում եւ այլ ֆինանսական ձեռնարկություններում օտարերկրյա ներդրումների սահմանը ավելի կթուլացնի», - ասել է Լին:

Վերլուծաբանը շեշտել է, որ 250 միլիարդ դոլարի գործարքը ենթադրում է, որ Չինաստանը եւ Միացյալ Նահանգները ինչպես նախկինում ավելի շատ ներուժ ունեն տնտեսական համագործակցության զարգացման համար, նույնիսկ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ինքնաթիռի արտահանումը՝ չխոսելով բնական ռեսուրսների մասին:

«Թրամփի վարչակազմը, անկասկած, եւս մեկ խնդրանք կներկայացնի: Ցանկանում եմ նշել, որ Թրամփի քաղաքականությունը «Ամերիկան ամեն ինչից վեր է» տնտեսական ազգայնականության է վերածվել եւ դա համարժեք տնտեսական մոտեցում չէ տնտեսական գլոբալացման դարաշրջանում», - նշել է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ