News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կնոջը թունավորելու սպառնալիքով առեւանգելու մեջ մեղադրվող  Զավեն Մ.ն դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման։ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով, 34-131 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 147 հոդվածի 1-ին մասով եւ կալանքի տակ վերցվել դատարանի դահլիճից:

Ըստ մեղադրական եզրակացության, 2015 թվականի հոկտեմբերի 6-ին, ժամը 19-ի սահմաններում Զավենը ալկոհոլի ազդեցության տակ գնացել է մոր տուն հեռացած կնոջ մոտ: Նա տնամերձ հողամասի վերջնամասի ցանցապատ ցանկապատից մուտք է գործել բակ, մոտեցել է տան դռանը, ոտքով հարվածել ու ջարդել է դռան փականը: Զավենը կնոջ կամքին հակառակ մուտք է գործել տուն՝ նրան առեւանգելու, իր հետ տանելու նպատակով: Այդ ժամանակ կինը մոր հետ հեռախոսով խոսելիս է եղել, մայրը լսել է դստեր վախեցած գոռոցը. «Թող, խուժան, թող»: Զավենը բռնել է կնոջ մազերից ու քաշելով տնից դուրս է բերել, պահանջել է, որ նա վերադառնա իր տուն, սակայն, կինը մերժել է:

Որպեսզի մարդիկ չտեսնեն՝ Զավենը որոշել է կնոջը դաշտերով տանել իր տուն: Նրան քարշ տալով՝ «գետնաքարշ» տարել է տնամերձ հողամասի վերջնամաս: Ըստ դատական ակտի՝ Զավենն այդ ընթացքում կնոջը պատճառել է «ֆիզիկական ու հոգեկան տառապանքներ՝ ուժեղ ցավ, ձախ կրծքի, ձախ ազդրի, աջ ծնկահոդի մակերեսի արյունազեղումների ձեւով վնասվածքներ՝ թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող»: Ամբողջ ընթացքում կինը գոռացել ու դիմադրություն է ցույց տվել: Հողամասի վերջնամասում Զավենը, ըստ դատական ակտի, «գիտակցելով, որ այդ ձեւով կնոջը չի կարող անցկացնել ցանցապատ ցանկապատի վրայով, նրա դիմադրությունը ճնշելու, առկա խոչընդոտները վերացնելու համար» որոշել է կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքով հասնել իր նպատակին: Նա գրպանից հանել է նախապես իր հետ վերցրած թունաքիմիկատով շիշը, բացել է խցանը, կնոջ մազերից բռնելով՝ շիշը մոտեցրել է նրա դեմքին ու սպառնացել է, թե զոռով թույնը կխմեցնի ու կսպանի: Զավենի արարքից վախեցած կինը հարվածել է նրա ձեռքին եղած շշին: Դրանից հետո կինը, վախեցած լինելով, հաձայնություն է տվել՝ Զավենի հետ գնալու: Զավենը մի կողմ է նետել շիշը, գրկել է կնոջ ուսերը, նրա հետ գլորվելով անցել է ցանկապատից այն կողմ, որի ժամանակ պատռվել է կնոջ սպորտային տաբատը, հագուստի մի կտորը մնացել է ցանկապատի ցանցի վրա: Երբ ցանկապատն անցել են, Սուսանը չի ցանկացել գնալ Զավենի հետ: Վերջինը նորից բռնել է կնոջ մազերից ու քաշելով տարել:

Զավեն Մ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 137 հոդվածի 1-ին մասով՝ առեւանգման փորձ ու սպանության սպառնալիք, իրեն մեղավոր չի ճանաչել, մեղավոր է ճանաչել միայն Սուսանի կամքին հակառակ նրանց բակ ու տուն մուտք գործելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի 1-ին մասով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ