News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում հոկտեմբերի 1-ին չինուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու գործով առաջին դատական նիստը հետաձգվել է:

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 13-ին նշանակված նիստը հետաձգվել է, քանի որ տուժողը չէր ներկայացել: Դատավորը որոշում է կայացրել նախ պարզել՝ արդյոք տուժողը Հայաստանում է, թե ոչ: Նշենք, որ այս գործով տուժողը Չինաստանի քաղաքացի է, որը Հայաստան էր եկել որպես զբոսաշրջիկ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ հոկտեմբերի 1-ին ժամը 16.00-ի սահմաններում Խաչիկ Տ.-ն իր ավտոմեքենայով նկատել է Խոր Վիրապՙի մոտ նկատել է մինչ այդ իրեն անծանոթ չինուհուն: Ավտոմեքենան կանգնեցնելով նրա մոտ` Խաչիկը, ձեռքերի շարժումներով և ժեստերով հաղորդակցվելով՝ հասկացել է, որ չինուհին ցանկանում է գնալ Երևան, որից հետո առաջարկել է նրան նստել իր ավտոմեքենան: Կնոջ նստելուց հետո Խաչիկը մեքենան քշել է դեպի Ուրցաձոր, որտեղ ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն վերջինս դիմադրել է եւ թույլ չի տվել: Այնուհետեւ Խաչիկը սկսել է ծեծել չինուհուն, միաժամանակ կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

Նախկինում դատապարտված, դատվածությունը չմարված Խաչիկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ