News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի իշխանություններն այս տարվա երրորդ եռամսյակում դեպի Սաուդյան Արաբիա եւ Եգիպտոս զենքի արտահանմանը հավանություն են տվել: Այդ մասին նշվում է դաշնային կառավարության պատասխանում, որը տրվել է Ձախ կուսակցության խորհրդարանական խմբակցության հարցմանը, հաղորդում է DW-ն:

Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ դեպի Սաուդյան Արաբիա սպառազինությունների մատակարարման ծավալը գրեթե 148 մլն եվրո է, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 108 մլն եվրոյով ավել է:

Դեպի Եգիպտոս արտահանման համար թույլատրված զենքի արժեքը կազմել է գրեթե 298 մլն եվրո , նախորդ տարվա երրորդ եռամսյակում`45 մլն եվրո:

Բունդեսթագի Ձախ կուսակցությունից  պատգամավոր Շտեֆան Լիբիխը ռազմական գործողությունների ֆոնին Էր Ռիյադին  սպառազինության արտահանումը անվանել է «հատկապես դատապարտելի»:

Նա հիշեցրել է, որ անցյալ շաբաթ Միավորված ազգերի կազմակերպությունը զգուշացրել է Եմենում «բազմաթիվ տասնամյակների ամենասարսափելի սովի բռնկման հնարավորության մասին, որի զոհը միլիոնավոր մարդիկ կլինեն»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ