News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինները Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում (ASEAN) նախագահությունը Սինգապուրին են հանձնել: Մանիլայում հանդիսավոր արարողությունը 31-րդ ASEAN գագաթաժողովի եւ Ֆիլիպինների նախագահությամբ այլ հարակից  միջոցառումների ավարտից հետո է տեղի ունեցել, հաղորդում է §ՌԻԱ Նովոստին¦:

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերետեն Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունուին ասոցիացիայում նախագահությունը խորհրդանշող մուրճն է հանձնել:

«Մեծ պատիվ էր մեզ համար տարբեր հանդիպումների եւ միջոցառումների ժամանակ ձեզ եւ ձեր պատվիրակություններին ընդունելը: Հուսով ենք, որ դուք ձեզ հետ կվերցնեք Ֆիլիպինների հյուրընկալության մի մասը», - ասել է Դուտերտեն:

Սինգապուրի վարչապետն իր հերթին ասել է, որ իր համար մեծ պատիվ է նախագահությունն ընդունելը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ