Լոնդոնում ոստիկանները ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով 14-ամյա աղջկա են ձերբակալել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սկոթլենդ Յարդի մամուլի ծառայությանը:
«Աղջիկը ձերբակալվել է Լոնդոնի հարավային մասում` ահաբեկչական հարձակմանն աջակցելու կասկածանքով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ներկայումս նա գտնվում է կալանքի տակ: