News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունն առաջին անգամ կվճարի զինծառայողի սեռի փոփոխության վիրահատությունը։ Այս մասին  հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Դանա Ուայթը, փոխանցում է Army Times–ը։

«Այսօր ցերեկը մեր զինծառայողին սեռի փոփոխության վիրահատություն են կատարել։ Քանի որ զինվորական հոսպիտալներն ի վիճակի չեն նման վիրահատություններ կատարել, նրան վիրահատել են մասնավոր կլինիկայում»,– ասել է նա։

Քանի որ զինծառայողը նախկինում սկսել էր սեռափոխության պրոցեդուրաների կուրս անցնել, բուժող բժիշկը համարեց, որ վիրաբուժական միջամտությունն անհրաժեշտ է, եւ այդ կապակցությամբ Պենտագոնի առողջապահության վարչության տնօրենը բացառության կարգով թույլտվություն է տվել, ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Վաշինգթոնի դաշնային դատարանը ԱՄՆ նախագահին արգելել էր փոփոխություններ կատարել երկրի ԶՈւ տրանսգենդեր զինծառայողների ծառայության քաղաքականության մեջ։ Թրամփը 2017-ի օգոստոսին հայտարարել էր, որ պատրաստվում է արգելել ԶՈւ շարքերում տրանսգենդերների ծառայությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ