News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բեռլինը Զիմբաբվեում հակամարտող կողմերին խաղաղ կարգավորման կոչ է արել: «Երկխոսությունը անհրաժեշտ է, բախումներից խուսափելու եւ խաղաղ լուծում գտնելու համար», - ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Նա Զիմբաբվեում իրավիճակը բարդ է անվանել՝ նշելով, որ դեռ պարզ չէ՝ արդյոք խոսքը ռազմական հեղաշրջ մասին է, հաղորդում է DW- ն:

Նոյեմբերի 15-ին Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում գտնվող  Գերմանիայի դեսպանատունը այցելուների համար փակ է եղել: Դիվանագիտական ​​առաքելությունը հետեւում է աֆրիկյան երկրի իրավիճակին եւ այնտեղ գտնվող Գերմանիայի քաղաքացիներին տանը մնալու կոչ է անում: Գերմանիայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝  Զիմբաբվեում ներկայումս ապրում են 400-500 գերմանացիներ: Նույնպիսի կոչով իրենց քաղաքացիներին դիմել են Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան:

Նոյեմբերի 15-ի գիշերը Հարարեում զորք է մտցվել: Գեներալ-մայոր Սիբուսիո Մոյոն ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, զինվորականները ժամանակավորապես իրենց վերահսկողության տակ են վերցնում երկրի կառավարումը, որպեսզի հաղթահարվի երկրի  քաղաքական, սոցիալական եւ տնտեսական ճգնաժամը եւ այնուհետ իշխանությունը կհանձնվի քաղաքացիական կառավարությանը:

Մոյոն հայտարարել է, որ Զիմբաբվեի 93-ամյա նախագահ Ռոբերտ Մուղաբեն, որը 1980 թվականից նախագահում է, ողջ է: Ավելի ուշ, ՀԱՀ նախագահ  Ջեյկոբ Զուման հաղորդել էր, որ Մուղաբեն գտնվում է տնային կալանքի տակ եւ հեռախոսով իրեն հավաստիացրել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ