News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել

Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում, նոյեմբերի 15-ին, ժամը 19։30-ի սահմաններում 30-ամյա Արմեն Ե.-ն իր վարած Mitsubishi Grandis մակնիշի AD-620-DA համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 59-ամյա Սեյրան Ղարիբյանին:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, այնուհետեւ Ճանապարհային Ոստիկանության օպերատիվ կենտրոն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն ճանապարհին Սեյրան Ղարիբյանը մահացել է։

Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում։

Աղբյուրի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածին մարդիկ ճանաչում են որպես շիշ հավաքողի, ով հաճախակի էր օրվա տարբեր ժամերին սայլը շշով բարձած ճանապարհով անցուդարձ կատարել: Նշվում է նաեւ, որ Grandis-ը բախվել է նրա սայլին, իսկ մեկ այլ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենա էլ վրաերթի է ենթարկել հետիոտնին եւ նրան թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են այս տեղեկատվության իսկությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք՝ Տիգրան Մեծ պողոտայում. ամեն ինչ սկսվել է «մի շեղ հայացքից»
Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը...
Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից…
Երևանում և Վայոց Ձորում անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններ
Վայոց ձորում անցկացված ակցիաներից ձեբակալվել է 4 հոգի, նրանցից երեքը չեն...
Արմավիրում 2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց
Պարզվել է, որ մայիսի 1-ին՝ ժամը 22։00-ին, երեխան իր մայրիկի հետ գտնվել է իրենց տան հյուրասենյակում, որտեղ  երեխան խաղալով բարձրացել է մահճակալի վրա...
Երևան-Սևան ճանապարհին «Զիլը» կողաշրջվել է. 110 գազի բալոն լցվել է երթևեկելի հատված
Մայիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության...
Բեռնատարի սրահի խցիկում հերոին կար. ոստիկանության բացահայտումը
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ