News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 27-ին Եկատերինբուրգում «Ռուբլյովյան գոտի» մրցույթի աշնանային նստաշրջանի ընթացքում էքսկուրսիա էր կազմակերպվել էր Բորիս Ելցինի թանգարան: Հիշեցնենք, որ մրցույթին  մասնակցել է նաեւ News.am տեղեկատվավերլուծական գործակալությունը, որը  «Տնտեսության, տնտեսության եւ բիզնեսի հարցերը լուսաբանող լավագույն արտասահմանյան ԶԼՄ» անվանակարգում զբաղեցրել է երրորդ տեղը:

Բորիս Ելցինի թանգարանը երկու տարի առաջ Եկատերինբուրգում բացված «Ելցինի կենտրոն» հսկայական համալիրի բաղկացուցիչ մասն է: Այս  համեմատաբար նոր համալիրը դարձել է քաղաքի ամենակարեւոր տեսարժան վայրերից մեկը:

Համալիրում, անկասկած, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ռուսաստանի առաջին նախագահին նվիրված թանգարանը:

Նախ նշենք, որ Բորիս Ելցինի մասին հասարակական կարծիքը միանշանակ չէ: Մարդիկ տարբեր կերպ են գնահատում այս արտասավոր կուսակցական, քաղաքական եւ պետական գործչի գործունեությունը: Հետագայում պատմությունն ամեն ինչ տեղը կգցի, ուստի կսահմանափակվենք միայն նրա անունը կրող թանգարանի նկարագրությամբ :

Թանգարանը կազմված է 9 սրահներից, որոնցից յուրաքանչյուրը նկարագրում է Ելցինի կյանքի տարբեր շրջանները՝ ընտանիքի տոհմածառից մինչեւ Ռուսաստանի նախագահի պաշտոնից հեռանալը: Աստիճանաբար դահլիճից դահլիճ տեղափոխվելով՝ այցելուն ծանոթանում է Գորբաչովի վերակառուցման ժամանակաշրջանի, ԽՍՀՄ փլուզման եւ նոր Ռուսաստանի պատմության 90-ականների դժվար տարիների ցուցանմուշներին:

Շենքի սպասասրահում կանգնած է Բորիս Ելցինի նախագահական լիմուզինը, որի դիմաց կանգնեցված է ամենաիսկական... տրոլեյբուսը:

Բանն այնն է, որ լինելով ԽՄԿԿ Մոսկվայի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար, Ելցինը երբեմն տրոլեյբուսով էր գնում աշխատանքի:

Վրդովված տրանսպորտներից մեկի անհարմարությունից՝ Բորիս Ելցինը խիստ քննադատության է ենթարկել քաղաքային իշխանություններին, որոնք պատասխանատու էին այդ ոլորտի համար: Դրանով Ռուսաստանի ապագա նախագահը արժանացավ «սովորական» խորհրդային մարդկանց համակրանքին:

Ի դեպ, թանգարանի դահլիճներից մեկը՝ սովորական բնակարանի սենյակի չափով, ներկայացնում է «պարզ» խորհրդային ընտանիքի կենցաղը: Դահլիճը ձեւավորված է հյուրասենյակի ձեւով, որտեղ կա բազմոց եւ բազկաթոռներ, որմնալամպ, պատին ամրացված գրապահարան:

Փոքրիկ սեղանի վրա VEF ռադիոընդունիչ է:

Թանգարանի հավաքածուում ներկայացված է այսպես կոչված միջուկային ճամպրուկը, որի մասին խորհրդային ժամանակներում շատ անեկդոտներ են եղել: Ճամպրուկի տեսքն իսկապես ժամանակակից չէ, հավանաբար հին մոդել է: Ի դեպ, որոշ ցուցանիշներ հարցնում էին, արդյոք նա գործում է, թե ոչ: Կատակում էին, իհարկե:

Մյուս սրահներում ցուցադրված էին վերնախավում եւ հասարակությունում լարված պայքարին նիվրված փաստաթղթեր, տեսանյութեր եւ այլ նյութեր: Ցուցահանդեսի սրահներից մեկում 1987 թ. հոկտեմբերին՝ ԽՍՀՄ կենտրոնական կոմիտեի լիագումար նիստում, Բորիս Ելցինի ելույթի  բացառիկ բեմն է ցուցադրված:

Խորհրդային պատմության այս դրվագը ուշագրավ է նրանով, որ առաջին անգամ պետության առաջին մարդը, կուսակցության գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը, հրապարակայնորեն քննադատվել էր:

Սրահներից մեկում երկար նստարան է, որի վրա մենության մեջ բրոնզե Ելցինն է նստած: Այցելուները, ցանկության դեպքում, կարող են լուսանկարվել նրա հետ: Դիմացը՝ հսկայական էկրան է, որը ցույց է տալիս նրա իրադարձություններով հարուստ գործունեության հիշարժան դրվագները: Քաղաքացիները, որոնց գիտակից կյանքն անցել է այս տարիների ընթացքում, թանգարանի ցուցանմուշները արթնացնում են այդ բուռն  ժամանակները: Իսկ երիտասարդների համար դրանք անցյալի դասեր են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ