News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին այլեւս պարտավոր չէ նախկին կնոջը 1,4 մլն եվրո ալիմենտ վճարել: Միլանում դատարանը որոշել է,  որ ամուսնալուծության ընթացքում քաղաքական գործչի նկատմամբ անարդարացի են վարվել: Ավելին, նախկին դերասանուհին եւ կինը՝ Վերոնիկա Լարիոն, պետք է վերադարձնի նախկինում 60 միլիոն եվրոյի չափով վճարված ալիմենտը, քանի որ դատարանը որոշել է, որ նա իրավունք չունի այդ փողերի  նկատմամբ, հաղորդում է Reuters- ը:

Բերլուսկոնին Իտալիայի յոթերորդ ամենահարուստ մարդն է: Ըստ Forbes-ի՝ նրա եկամուտը կազմում է շուրջ 7 միլիարդ եվրո: Լարիոյի հետ ամուսնությունը տեւել է ավելի քան 22 տարի:

Վերջին հինգ տարիների ընթացքում 81-ամյա Բերլուսկոնին ապրում է նախկին հեռուստահաղորդավարուհի Ֆրանչեսկա Պասկալի հետ, որը 49 տարով իրենից երիտասարդ է:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ