News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեի իշխող ZANU-PF կուսակցությունը մտադիր է նախագահ Ռոբերտ Մուգաբեին հեռացնելու բանաձեւ մշակել եւ նրա հրաժարականի հիմքը դնել հաջորդ շաբաթ, եթե նա հրաժարական չտա: Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաներին:

«Վերադարձի ճանապարհ չկա»,- ասել է աղբյուրը: «Եթե նա շարունակի համառել, մենք նրա հեռացումը կկազմակերպենք կիրակի: Երբ դա արվի, հաջորդ շաբաթ մենք կսկսենք իմփիչմենթի գործընթացը»:

The Herald պարբերականը եւ պետական ZBC հեռուստաընկերությունը Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեի՝ երկրում իշխանությունը զավթած զինվորականների ու ՀԱՀ-ից եկած պատվիրակության հետ հանդիպումից լուսանկար են հրապարակել: Մուգաբեն իշխանությունից հեռացվելու պահից ի վեր չի հայտնվել հանրությանը:

Նոյեմբերի 14-ի երեկոյան սպառազինված զինվորները զրահամեքենաներով գրավել են Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեի կարեւոր դիրքերը: Հաջորդ օրը հսկողության տակ են առնվել Մուգաբեն եւ նրա կինը՝ Գրեյսը, ինչպես նաեւ ֆինանսների նախարար Իգնասիուս Չոմբոն:

Ընդ որում, Զիմբաբվեի զինվորականները հրաժարվել են դա զինվորական հեղաշրջում անվանել՝ հայտարարելով «անարյուն շտկումների» մասին: Բանակի ներկայացուցիչների խոսքով, պետության ղեկավարն ու նրա ընտանիքը «ողջ եւ առողջ» են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ