News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մգուբեն հրաժարվել է հեռանալ պաշտոնից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով հատուկ ծառայություններում իր  աղբյուրները։

Մուգաբեի եւ զինվորականների միջեւ բանակցություններում միջնորդ է հանդես գալիս հոգեւորական Ֆիդելիս Մոկոնորին։

Գործակալության տեղեկություններով՝ նախագահը պահանջում է «Զիմբաբվեի  աֆրկյան ազգային միություն՝ Հայրենասիրական ճակատ» կուսակցության ղեկավարի ընտրություններ անցկացնել։ Նախագահի խոսքով՝ ինքը պաշտոնը կլքի միայն այն դեպքում, եթե պարտվի այդ ընտրություններում, իսկ մ իչ այդ ինքը միակ լեգիտիմ կառավարիչն  է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ զինվորականները գրավել էին հեռուստատեսության պետական շենքն ու հայտարարել, որ Ռոբերտե Մուգաբեն եւ նրա ընտանիքը կալանքի տակ են վերցվել։ Ընդ որում, նրանք պնդում են, որ հեղաշրջում տեղի չի ունեցել եւ հայտարարում են, որ Մուգաբեին եւ նրա հարազատներին ոչինչ չի սպառնում։ Մայրաքաղաք Հարարեում ծանր ռազմական տեխնիկա էր հայտնվել։ եւ  պայթյուններ էին հնչել։ Նախագահի կինը՝ Գրեյս Մուգաբեն, հեռացել է երկրից, իսկ պաշտոնանկ արված փոխնախագահ Էմերսոն Մնանգագվան վերադարձել է մայրաքաղաք կառավարության ղեկավարությունը ստանձնելու։

Հեղաշրջում Զիմբաբվեում․ Կոկորդիլոս, 93-ամյա նախագահ եւ ճակատագրական կին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ