Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 29-ի նիստում որոշել է 46 միլիոն դրամ (մոտ 128 հազար դոլար — խմբ.) հատկացնել Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությանը։

Այս միջոցներն ուղղվելու են COP17-ի շրջանակում նախատեսված աշխատանքային այցերի ծախսերի ֆինանսավորմանը։

Գումարը հատկացվել է Կառավարության պահուստային ֆոնդից։