ՄԻԱՎ-ի բուժման և կանխարգելման դեղամիջոցների ձեռքբերման համար հատկացվել է 327,3 մլն դրամ (ավելի քան 910 հազար դոլար՝ խմբ.)։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 29-ի նիստում։
Որոշման ընդունման արդյունքում Հայաստանի բնակչությունը կստանա հակառետրովիրուսային դեղամիջոցներ, կապահովվի հակատուբերկուլոզային և օպորտունիստական վարակների բուժման դեղամիջոցների, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի լաբորատոր ախտորոշման թեստերի անխափան մատակարարումը։



























