Հայաստանում հաստատվել է մակնշման փորձնական ծրագրի շրջանակում մակնշման ենթակա արտադրանքի ցանկը։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հոկտեմբերի 29-ի նիստում։
Մասնավորապես, մակնշման նշված ծրագիրը վերաբերում է հրուշակեղենին, կիսաֆաբրիկատներին և սառեցված մթերքներին։
Կառավարության այլ որոշումներով հաստատվել է նաև բժշկական արտադրատեսակների, հեռախոսների, կենցաղային տեխնիկայի, կոշիկի, տան և ինտերիերի համար նախատեսված ապրանքների, լուսանկարչական տեխնիկայի և լուսալամպերի, հրատեխնիկական արտադրանքի, կրակմարիչների և հակահրդեհային սարքավորումների, խաղալիքների, հեծանիվների, ավտոպահեստամասերի, ավտոդողերի, մորթե արտադրատեսակների, հագուստի աքսեսուարների և այլ արտադրանքի մակնշման փորձնական ծրագիրը։
Փորձնական ծրագիրը կավարտվի մինչև տարեվերջ, իսկ 2027 թվականի հունվարի 1-ից նշված ապրանքների մակնշումը պարտադիր կդառնա։
Նշվում է, որ նախագծի իրականացումը կհանգեցնի ամբողջ ԵԱՏՄ-ի համար ապրանքների մակնշման միասնական ձևաչափի ստեղծմանը։



























