Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 29-ի նիստում նոր որոշում է կայացրել Արցախից բռնի տեղահանված անապահով ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրի վերաբերյալ։
Մասնավորապես, առանձին խմբերի հատկացվող ամսական 30 000 դրամ (խմբ.՝ մոտ 83 դոլար) աջակցության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի հուլիսը։
Միաժամանակ, 2027 թվականի ապրիլից այդ գումարի չափը կկրճատվի՝ դառնալով ամսական 15 000 դրամ։



























