«Staleks» ընկերությունն ազատվել է ներմուծման մաքսատուրքերից։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 29-ի նիստում։

Ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսված է լինելու դռների, պատուհանների և ճակատային կոնստրուկցիաների արտադրության համար։