News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մարդիկ գալիս են Զիմբաբվեի Բաց համալսարան, որը երկրի մայրաքաղաք Հարարեի մոտ է գտնվում. վերջին տեղեկություններով՝ դիպլոմներ հանձնելու համար այնտեղ է եկել երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ համալսարանի անվտանգության  աշխատակիցը հաստատել էր, որ Զիմբաբվեի նախագահը ժամանել է համալսարան: Դա հանրության մեջ Մուգաբեի առաջին հայտնվելն է այն պահից, երբ Զիմբաբվեում ռազմական հեղաշրջման եւ պետության ղեկավարի կալանքի մասին հաղորդագրություններ ստացվեցին:

Համալսարանի մուտքի մոտ երկու տասնյակ ոստիկաններից եւ համալսարանի անվտանգության տասնյակ աշխատակիցներից կազմված ուժեղացված հսկողություն է տեղակայվել: Նաեւ ուսումնական հաստատության մուտքի մուտ հավաքվել են լրագրողներ ու շուրջ հարյուր մարդ: Դրությունն ընդհանուր առմամբ հանգիստ է: Համալսարանի տարածքում, ինչպես նաեւ դրան հարակից մուտքերում չկան զինծառայողներ եւ որեւէ հատուկ տեխնիկա:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, զինվորականները Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում հսկողության տակ են առել հեռուստակայանը եւ նախագահ Ռոբերտ Մուգաբեի նստավայրը: Քաղաքի փողոցներում զրահատեխնիկա է հայտնվել: ՀԱՀ իր գործընկեր Ջեյկոբ Զումոյի հեռախոսազրույցում Մուգաբեն հաստատել է, որ զինվորականներն իրեն տնային կալանքի մեջ են պահում:

Նաեւ հաղորդվում էր, որ նրա կին եւ նախագահի հավանական թեկնածու Գրեյս Մուգաբեն փախել է երկրից, իսկ հեռացված փոխնախագահ Էմերսոն Մնանգագվան վերադարձել է մայրաքաղաք, որպեսզի գլխավորի կառավարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ